Սյունիքի հետ կապված մեր հույսերը Նիկոլ Փաշինյ...

Սյունիքի հետ կապված մեր հույսերը վարչապետ Նիկոլ Փաշինյանը չարդարացրեց, այս մասին լրագրողներին ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։

«Մենք կուզեինք, որ նա գար, մեզ հանդիպեր, նոր գնար, բայց նախընտրեց Սիսիանում հանդիպումներ ունենալ ու Սիսիանից միանգամից գնալ Երևան», - ասաց նա։

Կապանի քաղաքապետն ընդգծեց՝ չի բացառում, որ Սյունիքում վարչապետին աջակցողներ կլինեն, բայց նրանք մեծ մաս չեն կազմում։

Անդրադառնալով Քաջարանի ու Գորիսի քաղաքապետերի հետ կապված միջադեպերին՝ նա ասաց, թե այդ ամենը քաղաքական հետապնդում էր ու քաղաքական պատվեր։