Սուրեն Սահակյանը «Լիդիանի» կեղծիքների մասին

Ամուլսարը հանք չի՛ դառնալու։ 
Հայաստանը դրանից շահելու ա առողջությո՛ւն, բնությո՛ւն, ժողովրդավարությո՛ւն, մաքուր տնտեսությո՛ւն, ինքնուրույնություն։ Հայաստանը դրա դիմաց վճարելու ա ՈՉԻՆՉ։

Կառավարության և շահագրգիռ այլ կողմերի հետ ԷԼԱՐԴ-ի ու TRC-ի փարձագետների խոսակցությունը կարևոր էր։ Ըստ էության մենք ունեցանք մի վիճակ, երբ կառավարության մինչ այժմ եղած դիրքորոշումն առ այն, թե ԷԼԱՐԴ-ի ուսումնասիրությունը դրական երանգներ ա պարունակում, հենց իրենց կողմից կասկածի տակ դրվեց։ Այսինքն՝ էն, ինչ էսքան ժամանակ պնդում էին խնդրին ծանոթ հանրային լայն շերտեր։ Գոնե ինձ համար պարզ դարձավ նաև կառավարությանը մոլորության մեջ գցող ու էդ ուսումնասիրությունը դրական ներկայացնող կառույցն ու մարդիկ՝ ՀՀ Քննչական կոմիտեն ու քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը։ Իվանյանի շահագրգռության հավանական պատճառը երեկ պարզվեց, բայց թե ինչի՞ էր ինստիտուտը կպած պաշտպանում էդ մոտեցումը, դեռ պետք ա պարզել։ Պարզվեց նաև էդ չարաբաստիկ ՄԵՄՈՐԱՆԴՈՒՄ-ի պատվիրատուն, որը կառավարության ու կառավարող ուժից շատերին մոլորության մեջ էր գցել՝ Քննչական կոմիտեն։ Առանձնակի հաճելի էր Նիդալի կողմից Լիդիանին սատկացնելու պահը… թե բա «էզոթերիկ մտավարժանքներ»… Էս պահը հրաշալի նկարագրում ա Լիդիանի ցինիզմը։ Ի դեպ, կեղծիք էր նաև IFC դրական եզրակացությունը, քանի որ բողոքի հիման վրա միջազգային IFC կառույցը ուսումնասիրություն ա իրականացրել ու, բացասականը գնահատելով, դուրս եկել գործից։ Բաժնետերերի մեջ չի երևում նաև Լիդիանի հիշատակած Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը, բայց դուրս ա եկել, թե չէ, պետք ա լրացուցիչ ճշտել։ Այ տենց մանիպուլյացիաներով ա զբաղված եղել Լիդիանը իր գոյության ողջ ընթացքում։

Ինչպես ընդունված ա նման դեպքերում, պետք ա շնորհակալություն հայտնել կազմակերպիչներից։ ՈՒ ասեմ, կառավարությունում կա մարդ, ում ներդրումը անգնահատելի ա էս կոնֆերանսի կազմակերպման գործում, թեև ինքը գուցե նույնիսկ չգիտի դրա մասին։ Հուսամ՝ ժամանակն ու պատմությունը իր տեղը կդնի ամեն ինչ ու բոլորին ։

Գրում է «Քաղաքացու որոշում» կուսակցության քարտուղար Սուրեն Սահակյանը իր ֆեյսբուքյան էջում