«Անկախ նրանից կառավարող ուժը կցանկանա դա իրականություն դարձնել, թե ոչ, մեր պահանջները այնպիսին են, որ կյանքը ստիպելու է անդրադառնալ որոշ հարցերի: Եթե դու այսօր չանդրադարձար ազատ դատարան ունենալու հարցին, ապա կյանքը ստիպելու է քեզ վաղը անդրադառնալ դրան: Մեր առաջարկն է, որ հանրային քաղաքական հարաբերություններ ձևավորող հարցերին հենց ամենասկզբում ուշադրություն դարձեն և լուծում տան: Այսպիսին է և Սահմանադրությունը: Երբ հարաբերությունները փոխվել են, բայց դու դա չես ամրագրել սահմանադրորեն, ապա կյանքը հանգեցնելու է նորանոր ճգնաժամերի, ինչը մենք տեսնում ենք այսօր, քանի որ հարաբերվելու կանոններ չկան: Երբ անհրաժեշտ է Սահմանադրությամբ կարգավորված հարաբերություներով գործել, իսկ Սահմանադրությունը կեղծված է, սա ինքանաբերաբեր հանգեցնում է քաղաքական ճգնաժամի»,- Politik.am-ի հետ զրույցում նման միտք է հայտնել «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրոտական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը:
Անդրադառնալով այն հայտարարություններին, որ նախկին համակարգը կոռումպացված է եղել՝ մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր էր այս պայմաններում Ամուլսարի նման խոշոր ներդրումային ծրագրում որևէ կոռուպցիոն դեպք չլիներ:
«Ինքս ասում եմ՝ ոչ»,- պատասխանեց Սուրեն Սահակյանը:
Զրույցը մանրամասն՝ տեսանյութում:



