«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնողներից Սուրեն Պետրոսյանը Հայաստանում չէ։ Նա Հայաստան կվերադառնա վաղը՝ հունիսի 18-ին։ Այս մասին Tert.am-ին հայտնեց նրա կուսակից Հասմիկ Գաբրիելյանը։
Ճշտող հարցին՝ ո՞ր երկիր է գնացել ու երբ, Գաբրիելյանը չպատասխանեց՝ նշելով, թե չի կարող ասել։
Հիշեցնենք, որ Հունիսի 12-ին Ազգային ժողովի մոտ՝ Դեմիրճյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառումից հետո հայտնի դարձավ, որ Սուրեն Պետրոսյանն անհետացել է։ Իրավապահ մարմիններն այնուհետև հայտնեցին, որ բերման ենթարկվածների, ձերբակալվածների մեջ չկա Սուրեն Պետրոսյանը։
Բախումներից մեկ օր անց տեղեկություններ տարածվեցին, թե Պետրոսյանը կապ է հաստատել ընտանիքի հետ։
Արդեն հունիսի 14-ին Սուրեն Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հայտնելով, որ որևէ պայմանավորվածություն իր հետ չի կարող լինել:
«Այն սկզբունքները, արժեքներն ու մոտեցումները, որոնք ի սկզբանե ընկած են եղել այս պայքարի հիմքում, որևէ պարագայում չեն կարող փոխվել, ուստի նույնիսկ իմաստ չունի մտածել այս մասին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։



