Սուրեն Պապիկյանը հանդիպել է գերության մեջ հայ...

ԱՄՀ-ն հաջորդ տարի կանխատեսում է համաշխարհային տնտեսության անկում՝ պայմանավորված համաճարակով և Ուկրաինայում տիրող իրավիճակով:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովստի»-ն, այս մասին ապրիլի 14-ին հայտարարել է  հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան։

«Մենք կանխատեսել ենք համաշխարհային տնտեսության հետագա անկում ինչպես 2022-ին, այնպես էլ 2023-ին»,- ասել է ԱՄՀ ղեկավարը:

Նա նշել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունները կհանգեցնեն 143 երկրների համար արված կանխատեսումների նվազման, որոնց բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի 86%-ը։

Մարտի սկզբին Գեորգիևան ասել էր, որ ԱՄՀ-ն կանխատեսել է, որ համաշխարհային տնտեսությունը կշարունակի աճել 2022 թվականին՝ չնայած աշխարհաքաղաքական զարգացումներին։

Այս տարեսկզբին ԱՄՀ-ն կանխատեսում էր 2022 թվականին համաշխարհային տնտեսական աճի կրճատում 0,5%-ից մինչև 4,4%: Ըստ Գեորգիևայի, իրական թվերը կլինեն ավելի բարձր, բայց դեռ կմնան դրական հետագծի վրա։