Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագ կմա...

Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել․

«Սիրելի հավատացյալներ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմական քահանաների նախաձեռնությամբ,

դոկտեմբերի 9-ին՝ Յղութին Սբ. Աստուածածնի յԱննայէ տոնի առիթով, երեկոյան ժամը 19:00-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:

Հավարտ Սուրբ Պատարագի աղոթք կբարձրացվի առ Աստված՝ ապօրինի ազատազրկված Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի, Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, Տ․ Գարեգին քահանա Արսենյանի, ազգային բարերար Սամվել Կարապետյանի և անարդար կերպով ազատազրկված ու գերեվարված մեր զավակների համար։
Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը Սրբազան Պատարագի արարողությանը»: