Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի մասնակից Դավիթ...

Տղաներին տեղափոխում են Երևան քաղաքի քննչական վարչություն, մեղադրանք է ներկայացվելու: Գրել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ Ծաղկազարդի օրը Նիկոլ Փաշինյանն այցելել է Սուրբ Աննա եկեղեցի։ Դավիթ Մինասյանը փորձել է հարվածել Փաշինյանին։ Նրան և եղբորը բերման են ենթարկել եկեղեցու բակից։

Այսօր Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ  նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 3 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։

«2026 թվականի մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Դ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը), Մ.Մ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և Գ.Գ.-ի նկատմամբ՝  46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)»,- ասվում է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ: