Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով ձերբակալված Միքայել Մինասյանը դուրս եկավ քննչական վարչությունից. նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Այս մասին հայտնել է փաստաբանը:
«Երկուսն էլ ունեն մեղադրյալի կարգավիճակ, մեղադրանք առաջադրվել է»,-լրագրողներին ասաց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։
Միքայել Մինասյանը լրագրողներին ասաց, որ լավ է, իր հանդեպ լավ են վերաբերվել, բայց խնդրեց այլ հարցեր չտալ։
Հանրային գործիչ Գևորգ Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը:
Հիշեցնենք, որ այսօր ՔԿ-ից հայտնել են, որ տեղի ունեցած միջադեպի քրվարույթով 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:



