Ղազախ ապրանքարտադրողների Ադրբեջան կատարած առեւտրատնտեսական առաքելության շրջանակում ստորագրվել են երկու երկրների տարբեր կառույցների միջեւ տնտեսական համագործակցության մասին մի շարք փաստաթղթեր։ Ինչպես տեղեկացրել է APA-Էկոնոմիկսը, համագործակցության մասին ստորագրված առաջին փաստաթուղթը հուշագիրն է ղազախական «Kaztrade» բաժնետիրական ընկերության եւ Գյանջայի գործարարների հասարակական միավորման միջեւ։ Այնուհետեւ ստորագրվել են պայմանագրեր համապատասխան կառույցների միջեւ, ինչպես նաեւ պայմանագրեր մետաղագլոցման, բուսայուղի, աղի եւ ներկանյութերի մատակարարման մասին։ Ստորագրվել են նաեւ համաձայնագրեր երկու երկրների ստանդարտացման մարմինների միջեւ համագործակցության մասին։