
Այս օրերին Լիոնում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևան-Լիոն-Լիոնի մետրոպոլիա եռամյա համագործակցության համաձայնագիր է ստորագրել։ Ֆրանսիական կողմից փաստաթուղթը ստորագրել են Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն և Լիոնի մետրոպոլիայի նախագահ Բրունո Բերնարը։
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Եռամյա գործակցության օրակարգում փորձի փոխանակման և համատեղ նախագծեր իրագործելու հնարավորություններն են, որոնք նպատակ ունեն զարգացնել տեղական ինքնակառավարման համակարգերն ու բարելավել հանրային ծառայությունների մատուցումը:
Կարևորելով համագործակցության խորացումը ֆրանսիական գործընկեր քաղաքների և տարածաշրջանների հետ՝ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ ստորագրված համաձայնագիրը հնարավորություն կտա իրականացնել արդյունավետ գործակցության ծրագրեր բոլոր այն ոլորտներում, որոնք կողմերը համատեղ ընտրել են՝ կանաչապատում, ուրբանիզացիա, մասնագիտական կրթություն, մշակույթ, սպորտ, ֆրանկաֆոնիա, զբոսաշրջություն և այլն: