Ստեղծելու ենք քաղաքապետարանի՝ արհեստական բանա...

Նախորդ շաբաթ քննարկումների արդյունքում որոշում եմ կայացրել հաջորդ տարվա մեր՝ արհեստական բանականության համար նախատեսվող բյուջեն էականորեն ավելացնել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Տիգրան Ավինյանը։

«Սա նշանակում է, որ մենք ստեղծելու ենք քաղաքապետարանի՝ արհեստական բանականությամբ «երկվորյակ»։ Սա նշանակում է, որ մեր բոլոր վարչություններն ու վարչական շրջանները ունենալու են իրենց, այսպես ասած, «երկվորյակ ագենտը»»,-ասաց նա։

Ավին յանի խոսքով, այն սկզբի փուլերում գործարկվելու է որպես խորհրդատվական մարմին. «Մոտակա ժամանակներս կունենանք ներքին քննարկում, կունենանք համապատասխան թրեյնինգներ։ Այդտեղ շատ կարևոր է նաև կիբերանվտանգության հատվածը։ Մենք արդեն բավականին լավ թիմ ունենք մեր տեխնոլոգիաների կենտրոնում, բայց շատ կարևոր է նաև ժամանակին համընթաց գնալը։ Այն խնդիրները, որոնք քաղաքապետարանը դժվար է լուծում, մենք պետք է ապավինենք ԱԲ գործիքներին»,–ասաց նա։