Արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում։ Քաղաքապետ Գրիգորյանը դանակահարել ու ծեծի է ենթարկել իր մոտ խնդրով գնացած քաղաքացի Գագիկ Կարապետյանին։ Այս մասին Politik.am-ին պատմել է Գագիկ Կարապետյանը․ «Գնացել էի քաղաքապետարան խնդրով։ Ասեցին քաղաքապետը զբաղված է, մտա ներս տեսնեմ ընկերների հետ խնձոր է ուտում։ Հարձակվեցին վրաս ու սկսկեցին ծեծել, իսկ քաղաքապետը դանակը պահեց կոկորդիս։ Դիմել եմ ոստիկանություն, բայց դեռ արձագանք չեմ ստացել»,-ասաց մեր զրուցակիցը հավելելով, որ քաղաքապետը իրեն անպատիժ է համարում, քանի որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մտերիմն է։