Ստեփանավանի նախկին քաղաքապետը կալանավորվել է....

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Ստեփանավանի նախկին քաղաքապետի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի հանգամանքները, որի առթիվ համապատասխան քրեական գործը հարուցվել է ՀՀ գլխավոր դատախազությունում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունների հիման վրա:

ՔԿ-ից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ստեփանավանի նախկին քաղաքապետը, 2002թ.-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, 2004թ.-ից մինչև պաշտոնավարման ավարտը՝ 2012թ. նոյեմբերը, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ անտեսելով քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի ցանկը սահմանող ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի, ինչպես նաև մի շարք այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված դրույթները: