Ստեփանակերտում վաղը ժամը 15:00-ին նախատեսված հանրահավաքը հետաձգվում է: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը: Մինչ այդ հանդիպումներ կլինեն Մարտակերտի, Մարտունիի և Ասկերանի բնակիչների հետ, որից հետո կհստակեցվեն հանրահավաքի հետ կապված հետագա անելիքները:



