Ստեփանակերտում ավերվել է բնակելի տուն. տանտեր...
Առավոտյան ժամը 8-ին Ստեփանակերտում հայտարարվեց օդային տագնապ:
08:03-ին լսվեց հրթիռի հերթական հարվածի ձայնը: Այդ մասին հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
 
Մայրաքաղաքի ծայրամասային փողոցներից մեկում ադրբեջանական ուժերը կիրառել են «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգ: Ավերվել է մեկ բնակելի տուն, հարվածից ամբողջությամբ փլվել է հարակից շինությունը և վնասվել մեկ ավտոմեքենա:
 
Տան տերը և հարևանը վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն: