Ստեփանակերտի տուն ինտերնատում արձանագրվել է հ...

Արցախի ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Ստեփանակերտի տուն ինտերնատ» ՊՈԱԿ և արձանագրել հումանիտար ճգնաժամի պայմաններում հաստատությունում պահվող անձանց խնդիրները, որոնք առաջացել են Ադրբեջանի կողմից օրեր շարունակ Արցախը շրջափակման մեջ պահելու և գազի մատակարարման դիտավորյալ դադարեցման հետևանքով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ հոկտեմբերի 12-ի առավոտյան՝ ժամը 10:30-ի հատվածում, կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դրա հետևանքով ընդհատվել է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։