Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 770 փախստա...
Նախօրեին 778 փախստական է Երևանից Ստեփանակերտ վերադարձել, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: 
 
Ռուս խաղաղապահներն ուղեկցել են փախստականներին տեղափոխող ավտոբուսները:

Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 34.5 հազար փախստական:

Շփման գծով տեղափոխվող ավտոբուսների անվտանգությունը, Ստեփանակերտում խաղաղ բնակիչներին իրենց տներ վերադառնալու համար, ապահովել են ռուս զինծառայողները: