Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը փակ է...

ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են․

«Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը փակ է

Հարգելի հայրենակիցներ

Տեղեկացնում ենք, որ հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի պատճառով, այս պահին Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է:

Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ, հակառակորդ կողմի հետ վարում են բանակցություններ՝ երթևեկն անխափան կազմակերպելու ուղղությամբ:

Միջադեպի հետ կապված մյուս մանրամասները կհրապարակվի ավելի ուշ»: