ՌԴ Ստավրոպոլի երկրամասում երկտեղանոց Су-25УБ գրոհիչ է կործանվել, հայտնում է meduza.io-ն՝ տարածաշրջանի ուժային կառույցներում աղբյուրի հղումով:
Աղբյուրի համաձայն՝ ինքնաթիռի երկու օդաչուներն ինքնանետվել են: Նրանց գտնելու համար ուղղաթիռ է օդ բարձրացել:
Նա նաև ընդգծել է, որ թռիչքն իրականացվել է Ստավրոպոլի երկրամասի Բուդյոնովսկ քաղաքի աերոդրոմից:
ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ինքնաթիռը պլանային ուսումնամարզական թռիչքի ընթացքում ընկել է ամայի տարածքում:



