Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Instagram-ը, TikTok-ը և մյուս հարթակները պետք է վերացնեն «անվերջ լրահոսի» (սքրոլինգ) ալգորիթմները, քանի որ դրանք միտումնավոր կախվածություն են առաջացնում օգտատերերի մոտ։ «Կախվածություն առաջացնող սքրոլինգի մեխանիզմներն իրական խնդիր են։ Դրանցից պետք է ազատվել»,- նրա խոսքերն է մեջբերում Reuters-ը։
Մեծ Բրիտանիան փորձարկում է երեխաների համար տարբեր սահմանափակող միջոցառումներ, այդ թվում՝ պարետային ժամ և հավելվածների օգտագործման սահմանափակումներ։ Դա արվում է քնի, ուսման և սոցիալական կյանքի վրա գադջեթների ազդեցությունը ուսումնասիրելու համար։
Նմանատիպ քայլեր են ձեռնարկվում նաև այլ եվրոպական երկրներում։ Հունաստանը ծրագրում է սոցցանցերն արգելել մինչև 15 տարեկանների համար, իսկ Ավստրիան դիտարկում է նմանատիպ այլ սահմանափակում մինչև 14 տարեկան երեխաների համար։



