«Մեր դիրքորոշումը շատ հստակ է՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը Հայաստանում պետք է տեղի չունենա, և մենք ամեն բան անելու ենք այդ ուղղությամբ»,- Politik.am-ի հետ զրույցում նման միտք հայտենց ՀՅԴ անդամ Արսեն Համբարձումյանը՝ ի պատասխան մեր հարցին, թե որպես արտախորհրդարանական ուժի ներկայացուցիչ, քաղաքացի ինչպես է վերաբերվում կոնվենցիայի վավերացման խնդրին:
Տեղեկացենք, որ կոնվենցիային վերաբերյալ տարբեր մտահոգություններն են հնչել, որոնց համաձայն՝ կոնվենցիան հակասում է ՀՀ սահմանադրությանը, ազգային արժեքներին, դրա վավերացմամբ նաև հաստատվում է երրորդ սեռի գոյությունը:



