Ցեխ շպրտոցի «Բոլորին դեմ եմ»-ի քարոզարշավը մե...

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն իր քարոզարշավը սկսել է ակցիայով՝ ցեխ նետելով պաստառի վրա, որտեղ խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի տարբերանշաններն էին, այդ թվում` իրենցը։

Ակցիան անցկացվում է «Պատժի՛ր բոլորին» կարգախոսի ներքո։

Կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ այս ակցիան խորհրդանշում է այն, ինչ տեղի է ունենում քաղաքական դաշտում ողջ ընթացքում։

«Բովանդակային քաղաքական միտք և գաղափար չի հնչեցվում ու չի քնարկվում։ Իրականում այսպիսի ցեխ շպրտոցի է միմյանց վրա։ Այն պրոյեկտները, որոնք արվում են ու ավարտին չեն հասցվում, կամ չեն արվում, գալիս են ու ասում․ «Կներե՛ք, ժողովուրդ ջան, դե,չստացվեց»։ Այդ ամենը լուրջ դեմքով է արվում։ Մարդկանց մոտ էլ տպավորություն է, թե սա անլրջություն է, բայց մենք պատկերավոր ցույց ենք տալիս, թե իրականում ինչ է տեղի ունենում մեր դաշտում»։