Գոշավանքից դեպի արդարություն․ մեկնարկել է Արման Թաթոյանի քարոզարշավը։
Գրված է «Միասնության թևեր» կուսակցության ֆեյսբուքյան էջում։
«Արման Թաթոյանն այսօր քարոզարշավը սկսել է Գոշավանքից։ Սա պատահական ընտրություն չէ։
Այստեղ է ապրել և ստեղծագործել Մխիթար Գոշը, մարդ, ով դարեր առաջ խոսում էր արդարության, օրենքի և մարդու արժանապատվության մասին։ Այն արժեքների, որոնց կարիքը Հայաստանը ունի նաև այսօր»։



