Ղարաբաղի շարժումը ճակատագրական սխալ է եղել մե...

Ղարաբաղի շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար: Այս մասին Սյունիքում, որտեղից մեկնարկել է քարոզարշավը,  ասել է  Փաշինյանը:

«Մենք1991 թվականից գտնվել ենք թակարդում: Մենք այսօր մեր պետությունը թակարդից հանել ենք և դրել ենք բոլորովին այլ՝ զարգացման տրամաբանության վրա:

Մենք երբեք չենք ունեցել խաղաղություն: Մենք մեզ խաբել ենք, թե կարող ենք Ղարաբաղի հարցը լուծել այնպես, ինչպես հեռուստացույցներով մեզ ասել են, դա եղել է ամենամեծ սուտն ու կեղծիքը:

Մեզ խաբել են, թե մենք Ղարաբաղի համար ենք վատ ապրում, դա սուտ է եղել, իրենք իմացել են, որ սրա հետևանքը ծանր է լինելու: Հայաստանի հաշվին Ղարաբաղում թոշակներն ու աշխատավարձերը բարձր են եղել, իսկ այն մարդիկ, ովքեր սա մոռանում են՝ ուտող-ուրացող են, երախտամոռ են»,- նշել է նա: