Ստամբուլում կայացել է Թուրքիայի և Ադրբեջանի ա...

Ստամբուլում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային համագործակցության հեռանկարները, «Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերություններից բխող հարցեր», ինչպես նաև Հարավային Կովկասում հետհակամարտային իրավիճակը և գլոբալ անվտանգության մարտահրավերները։