Ստամբուլում Արդարադատության պալատի մոտ փակվել...

Ստամբուլի նահանգապետարանը կարգադրել է փակել 15 ճանապարհների երթևեկությունը Չաղլայան թաղամասում գտնվող Արդարադատության պալատ տանող ճանապարհներին, ուր շաբաթ երեկոյան կտեղափոխեն Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։

«Մարտի 19-ին նահանգապետարանի կողմից ձեռնարկված միջոցառումներից բացի, որոշում է կայացվել որոշ ճանապարհներ փակել երթևեկության համար՝ մարտի 22-ից մարտի 23-ը»,- ասվում է նահանգային կառավարության հաղորդագրության մեջ:

Երթուղիների փակման կից ցանկը պարունակում է Արդարադատության պալատ տանող բոլոր հիմնական երթուղիները:

Տարածքն ամբողջությամբ շրջափակված է, բացառությամբ մի քանի կողմնակի փողոցների: Ոստիկանությունը ճանապարհներին տեղադրել է բեռնատարներ, ծանր տեխնիկա, ջրցան մեքենաներ, ինչպես նաև փակել է անցումը մետաղական պատնեշներով։ Բնակչության մուտքն այս գոտի նույնպես կվերահսկվի։