Ստամբուլում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշ...

Թուրքիայի Ստամբուլ նահանգում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 12:49-ին։  

Այս մասին հայտնում է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD): 

էպիկենտրոնը գտնվել է Սիլիվրիից (Ստամբուլ նահանգ) 23 կիլոմետր հարավ-արեւմուտք։ Աղբյուրը գտնվել է 12 կիլոմետր խորության վրա։