
Ստամբուլում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 150 մարդ, որոնց մեծ մասը խուճապի պատճառով ցատկել է բարձրությունից։ Տեղական իշխանությունների տվյալով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Իշխանությունները նաև հայտնել են քաղաքի կենտրոնում՝ Ֆաթիհ թաղամասում, դատարկ շենքի փլուզման մասին, ոչ ոք չի տուժել։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD) հայտնել է, որ Ստամբուլի ափերի մոտ՝ Մարմարա ծովում, տեղի է ունեցել 6.2 մագնիտուդով երկրաշարժ, որից հետո, երկու ժամվա ընթացքում գրանցվել է 2-5 մագնիտուդով մոտ 50 հետցնցում: