Սրբուհի Գալյանը նշանակվեց արդարադատության նախ...

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Սրբուհի Գալյանը նշանակվել է արդարադատության նախարար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Սրբուհի Գալյանին նշանակել արդարադատության նախարար»,- ասված է նախագահի հրամանագրում: