Սրբապիղծից ներողություն չեմ պատրաստվում խնդրե...

«Հրապարակ օրաթերթը» գրել է

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն իր էջում տեղեկացրել է, որ հաղթել է դատական բոլոր ատյաններում, եւ, «ըստ այդմ՝ դատարանը պարտավորեցրել է Սոֆիա Հովսեփյանին՝ ներողություն խնդրել, տեղադրելով հետեւյալ հայտարարությունը․ «Ես՝ Սոֆիա Հովսեփյանս, 04.08.2023 թվականին Ֆեյսբուք սոցիալական կայքի իմ անձնական էջում կատարել եմ հրապարակում պարոն Թորոսյանի վերաբերյալ: Հայտնում եմ, որ հրապարակումն իր մեջ պարունակում է վիրավորական արտահայտություններ Արսեն Թորոսյանի վերաբերյալ, ինչի համար ներողություն եմ խնդրում պարոն Թորոսյանից»»,- գրել է Թորոսյանը:Արսեն Թորոսյանի վերաբերյալ Սոֆյա Հովսեփյանի կատարած գրառումը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի վճռով վերջերս ճանաչվել է որպես վիրավորանք: Սոֆյա Հովսեփյանին հարցրինք` պատրաստվո՞ւմ է արդյոք Արսեն Թորոսյանից ներողություն խնդրել: Նա ասաց. «Բոլոր ատյաններն անցել եմ, մի քանի օր առաջ եմ Վճռաբեկ դատարանից տեղեկացել, որ որոշումը բեկանման չի ենթարկվել: Ինձ պարտավորեցնում են նաեւ գումար վճարել` 100 հազար դրամ եւ մի փոքր ավելի: Այս իշխանության համար կանանց դատի տալը նորմալ է: Բայց ես բացարձակ խնդիր չեմ տեսնում, միեւնույն ժամանակ սրբապիղծից ներողություն չեմ պատրաստվում խնդրել, որովհետեւ պնդում եմ, որ նա սրբապիղծ է: Նրա կառավարման ժամանակ էր, որ զինվորների դիակները շպրտվեցին նկուղներում, այնպես որ՝ ես իմ կարծիքը չեմ փոխել նրա մասին: Նա կտեսնի իր ծոծրակը, սակայն իմ ներողությունը չի տեսնի: Նա՝ ինքը, պետք է հայ ազգից ներողություն խնդրի, ներողություն խնդրի զինվորներից, զինվորների ծնողներից»: