Սրա ի՞նչն է հեղափոխական. Խամոյանը՝ առողջապահո...

«Իրականում առողջապահության պետական այս ապահովագրության, համընդհանուր ապահովագրության համակարգը լավ բան է, բայց ինձ համար անհասկանալի է, թե դուք հիմնական շեշտադրումը ինչի՞ վրա եք արել, ռազմավարությունը ձեր ո՞րն է: Ինձ մոտ տպավորություն է որ դուք հետևյալ սկզբունքն եք որդեգրել՝ բոլորին մի քիչ-մի քիչ, բայց արդյո՞ք սա հարցի լուծում է: Դուք խոսեցիք քաղցկեղ հիվանդության մասին, չարորակ նորագոյացությունների: Ես այս ամբիոնից նախկինում ունեցած իմ ելույթների ժամանակ անդրադարձ արել եմ և ասում եք, որ նախկինում եթե մինչև 300 000 դրամ էր տրամադրվում, ապա հիմա քիմիոթերապևտիկ դեղերի փոխհատուցումը լինելու է մինչև 1 200 000 դրամի սահմաններում: Տիկին Ավանեսյան, սա այն հիվանդությունն է, որ դուք էլ գիտեք, բոլորը գիտեն՝ պրեպարատները շատ թանկ են: Մապտերայի 100 միլիգրամը, օրինակ 150 000 դրամ է և քիմիաթերապիայի մեկ կուրսի ժամանակ անհրաժեշտ է լինում 10-15 տուփ, այսինքն՝ 4-5 միլիոն դրամի մասին կարող է խոսքը գնալ: Հիմա ես չեմ պատկերացնում, որ 1 միլիոնով ավելացումը հարցի լուծում է»,- այս մասին ԱԺ իր ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։