Սփյուռքահայերը վրդովված են․ կառավարությունը հ...

Կառավարությունը բացահայտ ճնշումներով ամբողջ Համահայկական հիմնադրամի գումարները  իբրև նվիրաբերության պայմանագրով տվեցին կառավարությանը, թե հետագայում կառավարությունը ինչ ուղղություներով է ծախսել, պարզ չէ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Կոնտրա լեգեմ» գրասենյակի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Մենք մի քանի գործողություններ ենք պլանավորում՝  կոռուպցիոն սխեման բացահայտելու, հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու, քրեական վարույթ նախաձեռնելու միջոցով , այնուհետև վիճարկելու ենք պայմանագիրը»,- նշեց փաստաբանը։