Սպիտակ տունը փորձում է Իսրայելին ազատել Գազայ...

Սպիտակ տունը փորձում է Իսրայելին ազատել Գազայի հիվանդանոցի ռմբակոծության պատասխանատվությունիցորի հետևանքով զոհվեցին հարյուրավոր մարդիկհիմնականում կանայք և երեխաներ:

Իսրայելը «շատ ամուր համոզմունք» ունիոր ինքը չի եղել Գազայի հիվանդանոցի պայթյունի պատճառըասել է Սպիտակ տունը: «Իսրայելցիները կտրականապես հերքում ենոր իրենք որևէ առնչություն ունեն այս ամենի հետ», - Air Force One ինքնաթիռում լրագրողներին ասել է Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին:

Հարցինթե արդյոք Միացյալ Նահանգները տալիս է Իսրայելին «անմեղության կանխավարկած», Քիրբին հրաժարվել է պատասխանելինչպես նաև այն հարցինթե վարչակազմի կարծիքով ո՞վ է պատասխանատու ռմբակոծության համարԲայդենը հանձնարարել է ազգային անվտանգության թիմին հավաքել որքան հնարավոր է շատ տեղեկատվություն և համատեքստ, «որպեսզի մենք կարողանանք ավելին իմանալ տեղի ունեցածի մասին», - ասել է Քիրբին: