Սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևա...

«Արդեն երրորդ օրն է, ինչ թշնամու սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով վառվում են համայնքապատկան անտառային ծածկույթները: Այն կազմում է ավելի քան 150 հա տարածք:

Թշնամին մշտական նշանառության տակ է պահում Ննգին ու հարակից տարածքները։

Բարեբախտաբար, այսօրվա հրետակոծության ընթացքում մարդկային կորուստներից հաջողվել է խուսափել»,- Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Մարտունու շրջանի Ննգի համայնքի ղեկավարը։