Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում հոկտեմբերի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Մարզերում հոկտեմբերի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 8-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-ի ցերեկը, 7-8-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով: