
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հնդկաստան իր այցը սպասվում է 2025 թվականի դեկտեմբերին։
«Ես այդ այցին սպասում եմ դեկտեմբերի սկզբին։ Սպասում եմ իմ ընկերոջ, մեր հուսալի գործընկերոջ՝ վարչապետ Մոդիի հետ հանդիպմանը», - ասել է Պուտինը՝ հանդես գալով «Վալդայ» միջազգային դիսկուսիոն ակումբի լիագումար նիստում։
Նա նշել է, որ Ռուսաստանի և Հնդկաստանի հարաբերություններն առանձնահատուկ բնույթ են կրում։
«Հնդկաստանի հետ երբեք որևէ խնդիր կամ միջպետական տարաձայնություններ չեն եղել։ Վարչապետ Մոդին շատ հավասարակշռված և իմաստուն ղեկավար է՝ ազգային կողմնորոշմամբ։ Հնդկաստանում բոլորը լավ գիտեն դա», - ասել է Պուտինը։
Նա հայտարարել է, որ Ռուսաստանը և Հնդկաստանը համատեղ արտադրում են ժամանակակից, սպառազինությունների հեռանկարային տեսակներ։