«Բնակչության մեծամասնության աշխատավարձը 100 000-ից 200 000 դրամի շրջանակներում է: Մեծամասնությունը, այդ դրական արդյունքը, որի մասին խոսեց պարոն նախարարը, չի զգում: Բարեկեցության շոշափելի իրականությունը չեն զգում նաև մեր անհուսալի վարկառուները: 330 000 մարդ ունի անհուսալի վարկ, սպառողական վարկ, ի դեպ, բացարձակ մեծամասնությունը մինչև 250 000 դրամի վարկեր են։ Այսինքն մարդկանց մեծամասնությունը չի կարողանում վճարի այդ 200 000 դրամի կարգի վարկը՝ բանկերից է փախնում, ոստիկաններից է փախնում, ԴԱՀԿ-ից է փախնում, բայց չի կարողանում վճարի և ծանոթ մեկին էլ չունի, որ դիմի էդ 200 000-ը տա-պրծնի»,- այս մասին խմբակցության անունից ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



