
Սիրիայի ժողովրդավարական ուժերը հայտարարել են, որ սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման խոսնակ Աբու Հասան ալ Մուհաջիրը: Այս մասին հայտնել է Fox News-ը:
Քրդերի կողմից ղեկավարվող Սիրիայի ժողովրդավարական ուժերը հայտնել են, որ նա սպանվել է Միացյալ Նահանգների հետ համատեղ իրականացված գործողության ընթացքում:
Այն սկսվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի սպանության մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից մի քանի ժամ անց: