Սպանվել է ՀԱՄԱՍ-ի ազգային անվտանգության ուժեր...

Գազայի հատվածում սպանվել է ՀԱՄԱՍ խմբավորման ղեկավարության տակ գտնվող ազգային անվտանգության ուժերի հրամանատար Ջեհադ Մհեյսենը: Նա սպանվել է իսրայելական ավիահարվածի հետևանքով, հայտնում է The Jerusalem Post-ը՝ պաղեստինյան լրատվամիջոցներին հղումով:

Մհեյսենը սպանվել է իր ընտանիքի անդամների հետ՝ Գազա քաղաքի Շեյխ Ռադվան թաղամասում գտնվող իր տան վրա հարձակման ժամանակ:

Իսրայելի պաշտպանության բանակը չի հաստատել նրա մահը։