Ամերիկայի Միացյալ Նահանգները նախատեսում է Լուսնի մակերևույթի վրա մարդու վայրէջք իրականացնել մինչև 2030 թվականը։ Այս մասին Time ամսագրին տված հարցազրույցում նշել է SpaceX ընկերության նախագահ Գվին Շոտվելը։
«Հավանական է, որ սկզբում այնտեղ կուղարկվեն ռոբոտներ, որոնք արտադրական հզորություններ կստեղծեն, հետո այնտեղ կուղարկվեն մարդիկ՝ ապրելու»,- նշել է Շոտվելը։
Լուսնի մակերևույթի վրա մինչև 2030 թվականը մարդու վայրէջք է նախատեսում նաև Չինաստանը՝ գիտական հետազոտությունների նպատակով։



