Սորոսը Հայաստանում հայանպաստ գործունեություն...

«Սորոսի ձեռքերը երբեք այսքան ազատ չեն եղել Հայաստանում», ասյ մասին ֆեյսբուքյան գրառում էր կատարել ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Politik.am-ը պատգամավորից հետաքրքրվեց՝ երբ են Սորոսի «ձեռքերը ազատություն ստացել», ինչին ի պատասխան Պետրոսյանը նշեց, որ հենց նույն մարդիկ, ովքեր աննախադեպ ակտիվությամբ իրենց խոսելու իրավունք են վերապահել, ասում են՝ հեղափոխություն են արել, ու արել են նրա համար, որ իերնց իրավունքները այստեղ ազատ լինեն, հետևաբար՝ խոսքը վերջին մեկ տարվա մասին է:

Հարցին՝ որն է Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող անձանց սխալը, եթե հայտարարում են, որ պարզապես ցանկանում են ապրել իրավակա երկրում, Գևորգ Պետրոսյանը պատասխանում է.«Իրենք Հայաստանում անում են համսեռամոլության, աղանդավորության քարոզը: Դրանից ավելի մեծ հարված մեր երկրին հնարավոր չէ հասցնել: Եթե մեր երկիրը չունենար ավանդապաշտ երկիր և մեր ազգի հիմնական բնութագիրը չլիներ ավանդապաշտությունը, Սորոսը այդքան մեծ վտանգ չէր կարող ներկայացնել: Ես շատ խիստ կասկածում եմ, որ իրենք Հայաստանում ունեն որևէ դրական տեղաշարժ կատարելու նպատակ և ցանկություն: Հակառակը՝ մեր արժեհամակարգը փչացնելու նպատակ ունեն: Եվ առայժմ հաջողությամբ՝ դանդաղ, բայց հաստատակամ մոտենում են իրենց նպատակին»:

Անդրադառնալով հարցին, թե արժանահավատ համարու՞մ է հայտարարությունները, թե Ջորջ Սորոսը համագործակցում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, և Հայաստանում ծախսվում են հենց վերջինիս գումարները՝ որոշակի նպատակով, պատգամավորը նշում է.«Այդ հայտարարությունն ինձ համար ոչ արժանահավատ է, ոչ անհավատալի: Ամեն դեպքում, ոչինչ չեմ բացառում, բայց այն, որ Սորոսը Հայաստանում հայանպաստ գործունեություն չի ծավալում, երկրորդ կարծիք չկա»:

Գևորգ Պետրոսյանը խնդրահարույց է համարում նաև, որ ներհայաստանյան խնդիրների լուծման համար դիմում են ոչ տեղական մասնագետների օգնությանը.«Պետք է հասկանալ, որ մեր ազգային ռեսուրսները բավարար են ցանկացած խնդիր լուծելու համար պարտադիր չէ, որ ներգրավվեն դրսից կասկածելի նպատակային նշանակության անձինք, հատկապես այն դեպքում, երբ տեղական մասնագետները, գիտնականները կարող են անել նույնը: Նույն արդարադատության համակարգի բարելավումը. մենք Հայաստանում չունե՞նք գիտնականններ, պրոֆեսիոնալ իրավաբաններ, որոնք մշակեին արդարադատության համակարգը բարելավող քայլեր, որ պետք է ոմն Ռուբեն Կարանգայի բերեինք, որ ծաղրեր և ցինիկաբար հեռանար»:

Պետրոսյանը կոչով դիմում է ՀՀ իշխանություններին.«Ես կոչ եմ անում Հայաստանի գործող իշխանությանը անպայման հաշվի առնել այդ հանգամանքը՝ չպետք է թերագնահատել մեր ազգի ներուժը և պետք է այն լիակատար ծառայեցնել: Հայաստանի ազգային ներուժն այսօր բավարար է մեր առաջ ծառացած խնդիրների 90%-ը լուծելու համար: Մենք որևէ տարանջատում չենք կատարում՝ «սորոսական» լինել-չլինել, մենք պարզապես ասում ենք, որ չպետք դրսի կասկածելի ուժեր ներգրավելով՝ հասնել խնդիրների լուծմանը, եթե մենք կարող ենք մեր խնդիրները լուծել»: