Սորոսականներն ու Ադրբեջանը Հայաստանի տնտեսութ...

Երեկ Քարաբերդ գյուղում հանքի շահագործման հարցով հերթական հանրային լսումը տեղի ունեցավ։ Տեղական իշխանությունը այն կայացած համարեց, իսկ «բնապահպանների» անվան տակ հանդես եկողները՝ չկայացած։

Գործնականում՝ 62 բնակիչ ունեցող համայնքում լսումներին մասնակցում էր 100-ից ավելի մարդ։ Նրանց զգալի մասը սորոսականներ էին կամ նրանց հետ փոխկապակցված անձինք՝ Արթուր Սաքունցի և Լևոն Բարսեղյանի գլխավորությամբ։

Այս մարդիկ, որոնց մեծ մասը առաջին անգամ էր լսում Քարաբերդի մասին, մեծ ոգևորությամբ հրահրում էին քաշքշուկներ, բարձր աղմուկ և աղաղակ, որպեսզի խեղեն հանրային լսումների բովանդակությունը։

Հայաստանի տնտեսության համար հանքերի շահագործմանը ակտիվորեն դեմ է հանդես գալիս Ադրբեջանը, որը հաճախ այս ուղղությամբ միջազգային աղմուկ է բարձրացնում։ Սորոսականները (ինչպես նաև որոշ մարդիկ, ովքեր անկեղծ մտահոգություններ ունեն) այս հարցում հանդես են գալիս նույն հարթությունում։

Սաքունցը, Լևոն Բարսեղյանը և մյուս սորոսականները երբեք «թաց տեղ» պառկող չեն։ Եթե նրանք դեմ են այս հանքի շահագործմանը, ապա բնության հանդեպ սերը մի կողմ թողնելով՝ պետք է փնտրել իրական շահը, որը կարող է համընկնել Ալիևի մտերիմ Սորոսի հիմնադրամի հետ փոխկապակցված շրջանակների շահերին։

Հետաքրքիր է, որ Սաքունցին, Լևոն Բարսեղյանին կամ այլ սորոսականների երբեք չեք տեսնի բարձրաձայնել Արցախում Ադրբեջանի կողմից անօրինական շահագործվող հանքերի մասին։ Թերևս այդ ուղղությամբ լռելու հատուկ քաղաքականություն են վարում։