Սորոսականները ուզում են փախնել Արցախից

Արցախում տեղի ունեցած իշխանափոխությունը կարծես ստիպում է սորոսականներին լքել երկրի տարածքը։ Այս մասին առաջինը հայտարարել է սորոսական, Արայիկ Հարությունյանի շնորհիվ պետական համակարգ ներթափանցաց Տիգրան Պետրոսյանը․ «Առավոտյան երկու հանդիպում ունեցա՝ սկզբից զրուցեցի Դավիթ Իշխանյանի հետ, հետո գնացի զրուցեցի Սամվել Շահրամանյանի հետ։ Հաշվի առնելով ստեղծված ծանրագույն վիճակը, հաշվի առնելով Արցախի ժողովրդին նսեմացնելուն ուղղված կոնկրետ ծրագիրը, հաշվի առնելով վերջին ներքաղաքական խաղերը, երկուսից էլ նույն բանն եմ պահանջել՝ անհապաղ ձեռնարկել քայլեր՝ հումանիտար միջանցք տրամադրելու ուղղությամբ։

Այս իրականության պայմաններում որևէ մեկն իրավունք չունի այլոց տեղը որոշել նրանց ճակատագիրը…»,-գրել է Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում։

Մի քանի ժամ հետո սորոսական Մասիս Մայիլյանը, որ կրկին պետական պաշտոնի էր նշանակվել Արայիկ Հարությունյանի շնորհիվ, հայտարարեց, որ հեռանում է նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից։ Խոսակցություններ կան, որ նա ևս ճանապարհներ է փնտրում Արցախից դուրս գալու համար։

Սորոսական Տիգրան Պետրոսյանը, նկատենք, որ անգամ իր հեռանալն է փորձում ծառայեցնել թշնամուն։ Դրա մասին խոսում է հրապարակային և փորձում հուսահատեցնել մնացողներին։