Սոմալիի ափերի մոտ ծովահենները բեռնատար նավ են...

Ծովահենների խումբը Սոմալիի ափերի մոտ առևանգել է բեռնատար նավ: Այս մասին գրում է Reuters-ը։ Գործակալության տվյալներով՝ 20 զինված մարդ բարձրացել է նավ ու հսկողության տակ վերցրել այն։ Ծովային անվտանգության Ambrey ընկերությունը հայտնել է, որ բեռնատար նավը եղել է Բանգլադեշի դրոշով: Այն Մոզամբիկից ուղեւորվում էր Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ):
Եվրոպական միության (ԵՄ) ծովային առաքելությունը ավելի ուշ հաստատել է ծովահենների հարձակումը նավի վրա: Համապատասխան հայտարարությունը հայտնվել է X սոցիալական ցանցի առաքելության էջում:
«Ատալանտա օպերացիան հաստատում է Բանգլադեշի դրոշով Աբդուլլահ առևտրային նավի վրա ծովահենների հարձակման միջադեպը», – ասվում է հրատարակության մեջ:
Կատարվածի մասին այլ մանրամասներ դեռ պարզված չեն։