Հեգսեթը աշխատանքից ազատել է Պենտագոնի գլխավոր...

ԱՄՆ Պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը աշխատանքից ազատել է գեներալ-լեյտենանտ Բրեթ Սիլվիային, որը Միացյալ Շտաբների պետերի ռազմավարական պլանավորման վարչության պետն է, հաղորդում է The Atlantic-ը։

«Այս շաբաթվա սկզբին Պենտագոնի գլխավոր պլանավորող, բանակի գեներալ-լեյտենանտ Բրեթ Սիլվիան ազատվել է Միացյալ Շտաբների պետերից։ Բացատրություն չի տրվել», – գրում է հրատարակությունը։

Դեռևս հայտնի չէ, թե ով կստանձնի նրա պարտականությունները։

Սիլվիայի ազատման հավանական պատճառների թվում աղբյուրները նշում են Հեգսեթի կողմից նրա նկատմամբ վստահության կորուստը, ինչպես նաև գեներալի անհամաձայնությունները քաղաքականության գծով պետքարտուղարի տեղակալ Էլբրիջ Քոլբիի հետ։

Ամսագիրը շնշում է, որ Հեգսեթի Պենտագոնում աշխատելու ընթացքում 26 ծովակալ և գեներալ է աշխատանքից ազատվել։

The Atlantic-ը նշում է, որ Սիլվիայի ազատումը տեղի է ունեցել անպատեհ ժամանակին՝ հաշվի առնելով լրատվամիջոցների հաղորդագրությունները Իրանի վրա ԱՄՆ-ի կողմից միջանկյալ ընտրություններից հետո սպասվող հարվածների մասին։

Իսկ Associated Press-ը, հղում անելով իր սեփական աղբյուրներին, հաղորդում է, որ ԱՄՆ պաշտոնյաները կոչ են արել Մերձավոր Արևելքի մի շարք երկրների և տարածաշրջանային դաշնակիցների պատրաստ լինել ԱՄՆ միջանկյալ ընտրություններից հետո Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը։