Սոցիալական ինտեգրման հայաստանյան ՔՀԿ ֆորումը պաշտոնապես մեկնարկեց՝ հյուրընկալելով ՀՀ-ում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին և ներկայացնելով ֆորումի ստեղծման գաղափարը, հիմնարար սկզբունքները, վարքագծային կանոնները, գործառույթները, համագործակցության ձևաչափերն ու անդամակցության կանոնները:
Ֆորումը ստեղծվել է 11 ՔՀԿ-ների կողմից՝ ի պատասխան ԼՂ հայերի տեղահանությունից հետո առաջացած սոցիալական հրատապ խնդիրներին։ Տեղահանության հետևանքով բազմահազար անձինք և ընտանիքներ հայտնվել են կենսական նշանակության խնդիրների առջև։ Այս իրավիճակին արձագանքելու նպատակով՝ ինտեգրման հարցերի լուծման անհրաժեշտությունն ու համակարգային մոտեցումների մշակումը դարձան ֆորումի հիմնաքարը:
Վերջին մեկուկես տարվա ընթացքում ֆորումի անդամներն ակտիվորեն մշակել ու ներկայացրել են մի շարք առաջարկներ՝ հատկապես սոցիալական և բնակարանային աջակցության ծրագրերի ուղղությամբ։ Դրանցից մի քանիսը մասնակի կամ ամբողջությամբ ընդունվել են պետական կառույցների և դոնոր համայնքի կողմից։
Ֆորումի ստեղծման գաղափարը համատեղ մշակել են «Առաքելություն Հայաստան» և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ները, այնուհետև նախաձեռնությանը միացել են «Հայկական Կարիտաս» արեսիրական ՀԿ-ն և մի շարք այլ կազմակերպություններ՝ «Ակցիա սովի դեմ» հիմնադրամը, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան, Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը, «Հայկական բարեգործական ընդհանուր միություն»-ը, Վորլդ Վիժն Հայաստանը, Մանկական զարգացման հիմնադրամը, «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն, «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամը։
ՔՀԿ ֆորումին անդամակցելու համար անհրաժեշտ է դիմել քարտուղարություն, ստանալ դիմումի անդամակցության փաթեթը՝ ներառյալ ձևաչափը՝ armenianngoforum@outlook.com։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 30-ն է:



