Սոչիի դաշնային տարածքի «Սիրիուս» վեց հարկանի բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել, բնակիչները տարհանվել են, հայտնում է Interfax-ը՝ հղում անելով «Սիրիուսի» մամուլի ծառայությանը։
Դեպքի վայրում աշխատում են Սիրիուսի վարչակազմի ղեկավար Դմիտրի Պլիշկինը, վարչակազմի, կոմունալ ծառայությունների աշխատակիցները, փրկարարները։ Պայթյունի պատճառը դեռ պարզված չէ։
«Տուժածները կտեղավորվեն «Ալֆա Սիրիուս» հյուրանոցում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Շենքի ապակիները կոտրվել են, իսկ պատշգամբներից մեկը՝ փլուզվել:
Երկու մարդ վիրավորվել է, երկուսը փրկվել են. 23 մարդ տարհանվել է։