Սլովակիան մտադիր է արգելափակել Եվրամիության հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթի ընդունումը։ Դա կապված է Ուկրաինայի տարածքով անցնող «Դրուժբա» նավթամուղով ռուսական նավթի մատակարարումների դադարեցման հետ։ Այս մասին հաղորդում է ČTK լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Յուրայ Բլանարին:
«Սլովակիան մտադիր է արգելափակել Ռուսաստանի Դաշնության դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթը՝ մինչև «Դրուժբա» նավթամուղի աշխատանքի վերսկսման երաշխիքներ ստանալը», - ասել է ԱԳ նախարարության ղեկավարը:
Հունգարիան և Սլովակիան դեմ էին արտահայտվում Ուկրաինային 90 մլրդ եվրո վարկի տրամադրմանը և հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթի ընդունմանը, քանի որ Ուկրաինան դադարեցրել էր «Դրուժբա»-ով նավթի մատակարարումները։ Ուկրաինան հայտնել է, որ նավթամուղը վնասվել է ռուսական հարվածների պատճառով։ Երկրի նախագահ Վոլոդիմի Զելենսկին խոստացել է մինչև ապրիլի վերջը վերսկսել ռուսական նավթի մատակարարումները։



