Սլովակիան ձգտում է հասնել երեք տարով ԵՄ նավթային էմբարգոյից ազատման։ ԱՅս մասին ասել է էկոնոմիկայի նախարար Ռիչարդ Սուլիկը, հաղորդում է Reuters-ը։
Սլովակիան, որը մեծապես կախված է ռուսական նավթի մատակարարումներից, աջակցել է ԵՄ պատժամիջոցներին, ասել է Սուլիկը, բայց դեռ փնտրում է բացառություն, որը ժամանակ կտա այլընտրանքային նավթի մատակարարում ապահովելու համար:
Ռուսաստանի դեմ Եվրահանձնաժողովի առաջարկած պատժամիջոցները ներառում են ռուսական հում նավթի մատակարարման փուլային դադարեցում մինչեւ տարեվերջ։



