Սիյարտոն հայտնել է Ուկրաինային զենքի համար 6...

Եվրամիության ղեկավարները, սուրբծննդյան հաշտեցման մասին մտածելու փոխարեն, նախատեսում են դիտարկել Ուկրաինային սպառազինությունների համար 6 մլրդ եվրո հատկացնելու հարցը Խաղաղության եվրոպական ֆոնդից։ Այս մասին հայտնել է Հունգարիայի արտաքին գործերի եւ արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն՝ մեկնելով Բրյուսել։

«Ելնելով օրաակարգում ներառված առաջարկներից՝ մեծամասնությունը դեռ չի տեսնում նոր իրողությունը։ Պատերազմի մթնոլորտը չի կարողանում ցրել անգամ Սուրբ Ծնունդի մոտենալը։ Չնայած սուրբծննդյան հաշտեցման  եւ [Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ] գերիների փոխանակման հնարավորությանը՝ այսօր նրանք ցանկանում են ավելի քան 6 մլրդ եվրո հատկացնել զենքի համար եւ 18 տարեկան տղաներին ուղարկել ճակատ»,- գրել է ԱԳՆ ղեկավարը Facebook-ում (արգելված է Ռուսաստանում, պատկանում է Meta կորպորացիային, որը ՌԴ-ում ծայրահեղական է համարվում)։

Սիյարտոն նաեւ դժգոհել է, որ Բրյուսելի նիստում կդիտարկվի վրացի մի շարք պետծառայողների դեմ  պատժամիջոցներ մտցնելու հարցը միայն նրա համար, որ «Վրաստանի ժողովուրդը համարձակվել է իր համար ինքնիշխան կառավարություն ընտրել»։

«Այսօր մեծ գոտեմարտ է լինելու, բայց մենք չենք զիջի խաղաղության կողմնակիցների դիրքերը. մեզ նոր զենք չի անհրաժեշտ, այլ հրադադար Ուկրաինայում»,- ասել է նախարարը։